80 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհի Ջուլյա Ռոբերտսի մայրը: Բետի Լու Բրեդեմասը մահացել է փետրվարի 19-ին: Ինչպես հայտնում է In Touch Weekly-ն, նա գտնվել է Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում գտնվող բժշկական կենտրոնում: Կինը բուժվում էր թոքերի քաղցկեղից:
Բրեդեմասը 4 երեխայի մայր էր, ուներ 4 թոռ:
Ռոբերտսը ներկայում գտնվում է Լոս Անջելեսում, նկարահանվում է նոր՝ «Գաղտնիքը նրանց աչքերում» (The Secret In Their Eyes) ֆիլմում:
Իմանալով մոր մահվան մասին՝ դերասանուհին թողել է աշխատանքն ու գնացել հայրական տուն, հայտնում է Daily Mail-ը:









































