Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլորդ Մեյուերզերը մենամարտի հարցում համաձայնության է եկել ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ:
Mirror-ի փոխանցմամբ` 37-ամյա բռնցքամարտիկը շուտով կհայտարարի պայմանագրի ստորագրման մասին: Անպարտելի Մեյուեյզերի եկամուտը լինելու է ռեկորդային` 150 մլն դոլար: Պակյաոն վաստակելու է 100 մլն:
Նախատեսվում է սպասված մենամարտը կազմակերպել Լաս-Վեգասում: Պայմանագրում լինելու է նաև կետ` ռևանշ-մենամարտի մասին, որը նախատեսված է աշնանը:







































