«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ թիմը շարունակում է դավանել խաղի իր փիլիսոփայությունը: Հարձակվողը նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույններ»-ի համար բեկումնային էր «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ արտագնա խաղում կրած պարտությունը:
«Այդ հանդիպումից հետո թիմի խաղը փոխվեց: Ցանկանում էինք այլ կերպ գործել խաղադաշտում: Մինչ այդ մրցակցին պրեսինգի չէինք ենթարկում և չէինք վերահսկում գնդակն այնպես, ինչպես նախկինում:
Մեզ հաջողվեց դա: Սկսեցինք վերահսկել գնդակն ու հակագրոհներ կազմակերպել: Այնպես որ, մենք չենք կորցրել «Բարսելոնա»-ի խաղի փիլիսոփայությունը»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:







































