«Արարատ»-ը գոլազուրկ ոչ-ոքիով է եզրափակել Սոչիում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքը: Ռուսաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող Ձերժինսկի «Խիմիկ»-ի հետ ստուգողական խաղում հաշիվը չբացվեց:
«Արարատ»-ը հանդես եկավ հետևյալ կազմով.
Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Արարատ Պողոսյան (Դավիթ Գրիգորյան), Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս (Գորիկ Խաչատրյան), Ռաֆֆի Կայա, Նիկոլաս Պրոեսման (Վահե Մարտիրոսյան), Սաման Աղազամանի, Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Վիկտոր Գարզա (Մհեր Սահակյան), Մոյսես Օրոզկո, Ալեքսանդր Ռակիչ (Կարլո Չուեկա):
Նշենք, որ «Արարատ»-ը հրաժարվել է թիմում փորձաշրջան անցած կիսապաշտպան Ալան Ալբորովի ծառայություններից: Վաղը` փետրվարի 20-ին մեր թիմը կվերադառնա Երևան:
«Արարատ»-ի մամլո ծառայություն









































