Friday, 19 06 2026
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ

Սերժ Սարգսյան-ՀՀԿ մրցակցություն

Ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին ՀՀԿ-ԲՀԿ դիմակայության ակնթարթային թեժացմամբ տեղի ունեցավ մի երևույթ, որը կարծես թե չնկատվեց կամ քիչ նկատվեց: Այն, թե ինչ եղավ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ՝ միանգամայն տեսանելի էր և առավելապես պարզ: Սակայն վերջին օրերի ակնթարթային թեժացմամբ և նույնքան ակնթարթային հանգուցալուծմամբ տեղի ունեցավ մեկ այլ երևույթ՝ արդեն ՀՀԿ-ի հետ կապված:

Սերժ Սարգսյանը փաստորեն անուղղակիորեն վարկաբեկեց մի ողջ կուսակցական Խորհուրդ, որի անդամները փետրվարի 12-ին և մինչև հաշտություն ընկած հետագա օրերին այնպիսի արշավ սկսեցին Գագիկ Ծառուկյանի դեմ՝ մեղադրանքներով, անվանարկումներով, որ այնպիսի տպավորություն էր, թե Գագիկ Ծառուկյանը ոչ թե ընդամենը քաղաքականության մեջ հայտնված թույլ ինտելեկտուալ կարողությունների տեր մարդ է, որը կարող է ինչ-ինչ հանգամանքներում օգտագործվել իրենց դեմ, այլ Հայաստանը գրոհած ադրբեջանցի մի դիվերսանտ, որը սպառնում էր ոչնչացնել ամեն ինչ:

Բավական է հիշել, թե ինչ դեմքերով էին ՀՀԿ-ականները գրոհում նրան՝ Գագիկ Ծառուկյանի առյուծներն ու վագրերն անգամ կնախանձեին: Եվ մեկ էլ հանկարծ այդ ամենը չքացավ, կարծես չէր էլ եղել: Արմեն Աշոտյանը հրաժարվում է քաղաքական հարցերի պատասխանել, Էդիկ Շարմազանովն ու Կարեն Ավագյանը ընդհանրապես չկան, Հովիկ Աբրահամյանը անցել է կոռուպցիա բամփելու գործին, փառապանծ գեներալ Մանվելը նույնպես լռում է, Գագիկ Մելիքյանը էլ չի հայտարարում, որ Ծառուկյանը թալանել է իրեն: ՀՀԿ-ն կարծես չկա, ջնջվել է պատմությունից, լուծարվել է: Իհարկե, հայ ժողովուրդը նման բախտի հազիվ թե արժանանա առաջիկայում: Հակառակը՝ ՀՀԿ-ն, այսպես ասած, հաստատվել է պատմության մեջ՝ ցույց տալով, որ սկզբունքներից, արժեքներից հեռու, բացարձակ պատեհապաշտ մի ուժ է, որը դիրիժորի փայտիկի օգնությամբ կարող է հարձակվել ինչ-որ մեկի վրա, հետո նույն փայտիկի օգնությամբ լռել:

Այսինքն՝ ՀՀԿ-ում հավաքված են սեփական կարծիք չունեցող մարդիկ, որոնք առաջնորդվում են ընդամենը կուսակցական հրահանգներով և քաղաքական պատեհությամբ: Սակայն եղածը, իհարկե, սա չէ: Հարցն այն է, թե ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանին պետք նման ձևով ցույց տալ այդ ամենը:

Կասկած չի կարող լինել, որ Սերժ Սարգսյանը սկսելով գրոհը, գրոհի հրաման տալով՝ քաջ պատկերացրել է, որ Ծառուկյանը կարող է գնալ հաշտեցման և նահանջի ճանապարհով: Հետևաբար Սերժ Սարգսյանը, այսպես ասած, կարող էր միանգամից արագություն չտալ, աստիճանաբար սեղմել գազի ոտնակը:

Ինչո՞ւ նա միանգամից սեղմեց և բոլորին ստիպեց բանավոր ագրեսիա իրականացնել Ծառուկյանի դեմ: Հենց այն պատճառով, որ այդ հարվածը ուներ նաև հակառակ թիրախ, և այդ թիրախը ՀՀԿ-ականներն էին, որոնք, ըստ էության, հայտնվեցին բավական անհարմար վիճակում:

Եվ սա առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ, մեղմ ասած, այդպես է վարվում և դնում անհարմար վիճակում: Մի շարք անգամներ են եղել, երբ ՀՀԿ-ականները որևէ հարցի վերաբերյալ արտահայտել են ռադիկալ դիրքորոշումներ, իսկ հետո Սերժ Սարգսյանը կայացրել է լիովին հակառակ որոշում: Եվ այս անգամ էլ նույն մարտավարությունը կիրառվեց, բայց ավելի հնչեղ և խոշոր դեպքի առիթով:

Սակայն հետաքրքրականն այն է, թե ինչ հարց է լուծում Սերժ Սարգսյանը սրանով, ինչու նման կերպ պարբերաբար նվաստացնել սեփական կուսակիցներին: Իհարկե, ասել, որ նրանք իրենց քաղաքական կեցվածքով արժանի են ավելիին, մեղմ ասած՝ արդար չի լինի, սակայն դա այլ հարց է, այսպես ասած՝ բարոյական կատեգորիայից: Իսկ քաղաքական առումով Սերժ Սարգսյանը պարզապես ընդգծում է իրեն:

Եթե հարվածն ունենար մեկ թիրախ՝ Գագիկ Ծառուկյանը, ապա ընդգծվողը լինելու էր ՀՀԿ-ն, ոչ թե Սերժ Սարգսյանը: Երբ հարվածը ուղղվում է նաև ՀՀԿ-ին՝ անուղղակիորեն, ապա ընդգծվում է Սերժ Սարգսյանը: Եվ չնայած այստեղ հասարակության համար բոլորն էլ միևնույնն են, և ոչ ոք պատրանքներ չունի, սակայն ենթագիտակցական առումով Սերժ Սարգսյանը շարունակում է հող նախապատրաստել ՀՀԿ-ից հրաժարվելու համար:

Վերջիվերջո՝ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի առաջ է պարբերաբար հանձնել իր առաջնորդներին կամ նրանց հիշատակը: Սերժ Սարգսյանը չի ուզում, որ մի օր էլ հանձնվողների շարքում ինքը լինի, և այս առումով նա ՀՀԿ-ի հետ, այսպես ասած, լուռ, չբարձրաձայնված մրցակցության մեջ է՝ թե ով է ում առաջինը հանձնելու պատմության դատին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում