Մադրիդի «Ռեալ»-ը տարավ անընդմեջ 10-րդ հաղթանակը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում` մրցաշարի շրջանակներում կայացած «Շալկե»-ի դեմ հանդիպմանը:
Այդպիսով, «արքայական ակումբ»-ը կրկնել է «Բավարիա»-ի ռեկորդը, որը 2013 թվականին 10 անընդմեջ հաղթանակ է տարել Չեմպիոնների Լիգայում: «Ռեալ»-ը երկրորդ ակումբն է, որ գրանցել է այդ նվաճումը:
«Ռեալ»-ի հաղթանակների շղթան մեկնարկել է ապրիլի 23-ին, երբ մադրիդյան ակումբն առավելության հասավ մյունխենցիների նկատմամբ մրցաշարի կիսաեզրափակչի առաջին դիմակայությանը:









































