ԱՄՆ-ի կորպորացիաների եկամուտների տեղափոխումը օֆշորներ հասել է ռեկորդային ցուցանիշների, որի պատճառով երկրի գանձարանը տարեկան կրում է առնվազն 90 միլիարդ դոլարի վնաս: Այս մասին հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Congressional Research Service –ի (CRS) զեկույցը:
CRS փորձագետները, վերլուծելով արտասահմանում մասնաճյուղեր ունեցող ոչ ֆինանսական կազմակերպությունների տվյալները, եկել են այն եզրահանգման, որ օգտվելով հարկային օրենսդրության խնդիրներից, տասը տարվա ընթացքում ամերիկյան ընկերությունները խուսափել են տասնյակ միլիարդ դոլար հարկերից շահույթի դուրս բերման միջոցով:
ԱՄՆ-ի Առևտրի նախարարության ստորաբաժանման տվյալներով` շահույթի դուրս բերման արդյունքում 2008թ. այնպիսի երկներ, ինչպիսիք են` Բերմուդյան կղզիները, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան, Նիդեռլանդները և Շվեյցարիան (հարկային նավահանգիստներ) ապահովել են տրանսազգային կորպորացիաների շահույթի 43%-ը, իսկ Ավստրալիան, Կանադան, Գերմանիան, Մեքսիկան և Մեծ Բրիտանիան (ավանդական տնտեսություններ` ավելի քիչ լոյալ հարկմամբ)`16%:
Զեկույցի հեղինակները նշում են, որ եկամուտների նման վերաբաշխումը հնարավոր կլիներ մեկնաբանել արտադրանքի և կոմերցիոն գործունեության տեղափոխմամբ, սակայն աշխատակիցների և ներդրումների թիվը հակառակն են ասում:
Հարկային նավահանգիստներին բաժին է ընկնում ընկերության աշխատակազմի 4%-ը, իսկ ավանդական տնտեսություններին` 40%-ը:






































