Եվրամիությունը մտադիր է Կոսովոյի հետ այս տարվա մայիսին ստորագրել կայունացման և ասոցացման համաձայնագիր: Այս մասին Պրիշտինայում հայտարարել է եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով բանակցությունների եվրահանձնակատար Յոհանես Հանը՝ գրում է Ria Novosti-ն:
Նրա խոսքերով՝ Բրյուսելը նաև կշարունակի Կոսովոյին աջակցել բարեփոխումների հարցում՝ Պրիշտինային 2015-2020թթ. հատկացնելով 600 մլն եվրո:











































