Իսպանական Անդալուզիայում 13 միլիոն եվրոյով վաճառքի է հանվել Ֆլամինգո առանձնատունը, հաղորդում է The Daily Mail-ը: Հինեգիպտական ոճով տունը 2 հազար ք.մ տարածք ունի:
Շինությունը լոգարաններով վեց ննջարան, սպորտսրահ, լողավազան, 3D կինոթատրոն և 50 մարդու համար նախատեսված սեփական թատրոն ունի: Առանձնատանը մի ամբողջ հարկ նվիրված է պոկեր և բիլիարդ խաղերին: Առանձնատունը լայն ոսկեզօծ սյուներ, մարմարե հատակ, եգիպտական տարբեր արձանիկներ և էկզոտիկ բույսեր են զարդարում:
Վիլայի սեփականատերը պատմել է, որ սենյակների ներքին հարդարումը բացատրվում է պատմության, կինոյի և թատրոնի նկատմամբ իր սիրով:

















































