Հնդիկ դերասան Իրֆան Կհանը և ֆրանսիացի Օմար Սին կխաղան Դեն Բրաունի «Ինֆերնո»-ի էկրանավորման մեջ, հաղորդում է Variety-ն: Ֆիլմում կխաղա նաև դանիացի Բաբետ Կնուդսենը, գրում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բրաունի մի քանի վեպերի գլխավոր հերոսին՝ պրոֆեսո Լենգդոնին, երրորդ անգամ կմարմնավորի Թոմ Հենքսը: Դերասանն արդեն խաղացել է «Դա Վինչիի գաղտնաբառը» ու «Հրեշտակներ և սատանաներ» ֆիլմերում: Գլխավոր կանացի դերը կկատարի օսկարակիր Ֆելիսիթի Ջոնսը:
Ֆիլմի ռեժիսորը Ռոն Հաուարդն է, որը նկարահանել է Լենգդոնի արկածների մասին նախկին ֆիլմերը: «Ինֆերնո»-ի սյուժեն ծավալվում է Վենետիկում, որտեղ Լենգդոնը տարօրինակ ծիսական արարողությունների գաղտնիքներ է բացահայտում, որոնք կապված են Բոտիչելիի կտավների և Դանթեի «Աստվածային կատակերգության» հետ:
Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2016 թ. հոկտեմբերի 14-ին: Բրաունի վեպերի նախկին երկու էկրանավորումները 1.2 միլիարդ դոլար են հավաքել:








































