Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի մամլո ծառայությունը հերքել է լիբանանյան և արևմտյան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը նրա կնոջ` Ասմայի հղիության մասին: Մամլո ծառայությունը Facebook սոցիալական կայքում տեղադրել է արաբերենով և անգլերենով հայտարարություն և լուսանկարներ, որոնք բացառում են հավանականությունը, որ Սիրիայի առաջին տիկինը շուտով երեխա է ունենալու:
Լուսանկարներում 37-ամյա Ասման հանձնում է նվերներ և զրուցում է Համասիրիական գիտական օլիմպիադայի հաղթողների հետ, որին մասնակցել է ավելի քան 30 հազար սիրիացի դպրոցական: Լուսանկարները թվագրված են 2013թ. հունվարի 22-ին:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ասման ամուսնուն երեխա կպարգևի գարնանը: Նշենք, որ նրանք ունեն երեք երեխա:









































