Սաուդյան Արաբիայում ձերբակալել են Բանգլադեշի 16 քաղաքացիներիւ, ովքեր մեղադրվում են մոլախաղերի մասնակցելու մեջ: Այս մասին հայտնում է The Gulf News-ը:
Մեքքայի բնակիչները ոստիկանությանը հայտնել են, որ տներից մեկում հինգշաբթի երեկոները և հանգստյան օրերին միգրանտներ են հավաքվում: Կանչից հետո նշված հասցեն հասնելով՝ ոստիկաններն այնտեղ օտարերկրացիների խումբ են գտել: Նրանց մոտից առգրավել են խաղաքարտեր և 16 000 ռիալ: Թե ձերբակալվածներին ինչ պատիժ է սպասվում՝ չի նշվում:
Սաուդյան Արաբիայում արգելված են մոլախաղերը, քանի որ թագավորությունն ապրում է շարիաթի օրենքներով:








































