Քիմ Քարդաշյանն արդեն այնպիսի հագուստներ է կրում, որոնք թաքցնում են նրա արդեն մեծացող փորիկը: Ֆոտոլրագրողները նրան նկարել են Բևերլի Հիլզում. Քիմը սև գույնի կարճ և լայն զգեստով է՝ այնպես որ ոտքերը համարյա ամբողջովին բաց են:
«Նա անդադար ուզում է ուտել BJs-ի թխվածքներից: Իսկ նախորդ գիշեր նա ցանկացավ ուտել կարտոֆիլ-ֆրի, չինական աղցան՝ հավով»,- E-News-ին ասել է Քիմի մայրը՝ Քրիս Ջենները:
Չնայած ուտելիքի հանդեպ իր ոչ այնքան համեստ վերաբերմունքին՝ Քիմը ցանկանում է գեղեցիկ երևալ և ամեն առավոտ սպորտով է զբաղվում:









































