Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ադրբեջանը «լռեցնում է քննադատներին»` ձերբակալելով ակտիվիստներին. BBC

BBC-ի կայքում հրապարակվել է վերլուծաբան Ռայհան Դեմիտրիի՝ «Ադրբեջանը «լռեցնում է քննադատներին»՝ ձերբակալելով ակտիվիստներին» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

Նա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը հայտնվեց լիովին քողարկված. նրա մուգ մազերը ներկվել, շեկացվել էին, որպեսզի նա ավելի եվրոպական տեսք ունենար։ Դա աշխատեց։ Նրան հաջողվեց անցնել դեսպանատունը հսկող ադրեբեջանական ոստիկանության կողքով և ընդունվեց այլ հողում։

Ավելի քան 6 ամիս մարդու իրավունքների ականավոր ակտիվիստ Էմին Հուսեյնովի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր, մինչև անցած շաբաթ շվեյցարական SRF հեռարձակողի կողմից տեղեկության տարածումը, թե Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը նա ապաստանում է 2014 թվականի օգոստոսից։

Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացուն թույլատրվել է մնալ դեսպանատանը մարդասիրական հիմունքներով և հայտարարությունում ասել, որ Շվեյցարիան բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հարցը ի շահ անհատի լուծելու համար։

Պարոն Հուսեյնովը, որը Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ (IRFS) հասարակական կազմակերպության հիմնադիրն է (կազմակերպությունը զբաղվում է լրագրողների նկատմամբ իրավախախտումների մոնիթորինգով), Ադրբեջանի կառավարության կողմից մեղադրվում է հարկերից խուսափելու և իշխանության չարաշահման համար։

Համանման մեղադրանքներ են առաջադրվել քաղաքացիական հասարակության մի շարք այլ ակտիվիստների նկատմամբ. մեղադրանքներ, որոնք իրավապաշտպան խմբերը բնութագրում են որպես «կեղծ»։

Ինչպես ժողովրդավարամետ հասարակական կազմակերպությունների մեծ մասը, պարոն Հուսեյնովի IRFS-ը նույնպես եղել է ադրբեջանական անվտանգության ծառայությունների հսկողության տակ։

Բրենդավորված «դավաճաններ»

Հուսեյնովի նման ակտիվիստները և ներկայում կալանավորված այլ անձինք, ինչպիսիք են Ռասուլ Ջաֆարովը, մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ինթիգամ Ալիևը, Լեյլա ու Արիֆ Յունուսները և Անար Մամադլին, տարիներ շարունակ բացահայտորեն քննադատել են իրենց կառավարությանը՝ նավթով ու գազով հարուստ երկրում այդ երկրում բարձրացնելով մարդու իրավունքների խախտումների մասին իրազեկվածությունը։

Նրանք միջազգային հանրության կողմից ճանաչում են ձեռք բերել իրենց աշխատանքի համար։ Սակայն ադրբեջանցի պաշտոնյաները, ինչպիսին է նախագահ Իլհամ Ալիևի ավագ խորհրդական Ռամիզ Մեհդիևը, նրանց բրենդավորել է «դավաճաններ»։

Իր քննադատներին լռեցնելու կառավարական արշավի ամենավերջին զոհը հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան է, որը հայտնի է նախագահի և նրա ընտանիքի ֆինանսական սխեմաների վերաբերյալ իր կոռուպցիոն հետաքննություններով։

2014 թվականի դեկտեմբերն նա մեղադրվեց մարդու ինքնասպանության հրահրելու մեջ։ Անցած շաբաթ նրա դեմ լրացուցիչ մեղադրանքներ առաջադրվեցին յուրացման, հարկերից խուսափելու և իշխանության չարաշահման համար։

Նրա գործընկերները, որոնց ես հանդիպել եմ դեկտեմբերին Բաքվում, նրա կալանավորումը նկարագրել են որպես նրան լռեցնելու փորձ։

«Խադիջային ձերբակալելով՝ կառավարությունը մեսիջ է ուղարկում լրագրողներին և ընդհանրապես հանրությանն առ այն, որ նրանք, ովքեր պայքարում են ճշմարտության և խոսքի ազատության համար, նրանք, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, կձերբակալվեն»,- ասել է Քամրան Մահմուդովը, որը փոխարինել է Իսմայիլովային «Ազատություն» ռադիոկայանի նրա հանրահայտ թոք-շոուում։

Այդ հարցազրույցից մի քանի շաբաթ անց իշխանությունները ռեյդի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակները և դադարեցրել հեռարձակումը։

Դեռևս գիշերազգեստով Քամրան Մահմուդովին ոստիկանները քարշ են տվել տնից և տարել հարցաքննության։

Ադրբեջանական մամուլում անկախ մնացած մի քանի ձայներից մեկի փակումը քննադատվել է ԱՄՆ պետդեպի, ԵՄ-ի և մարդու իրավունքների պաշտպանության մի քանի կազմակերպությունների կողմից։

Ըստ Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ Ադրբեջանը Եվրոպայում և Կետրոնական Ասիայում լրագրողների առաջատար բանտարկող է։

Այնուամենայնիվ, կառավարությունը պնդում է, որ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ բոլոր մեղադրանքներն օրինական են։

«Ադրբեջանում ոչ ոք չի հետապնդվում մասնագիտական գործունեության կամ քաղաքական համոզմունքների համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմաթ Հաջիևը։

«Խադիջա Իսմայիլովան լրագրողական գործունեությամբ է զբաղվում ավելի քան 10 տարի և կարողացել է տարբեր թեմաներ գրել։ Ներկայում կա իրական քրեական գործ՝ հիմնված Ադրբեջանի քրեական օրենսգրքի վրա»,- հավելել է նա։ -Ցավոք, մարդու իրավունքների հարցը քաղաքականացվում է, և որոշակի խմբեր ու շրջանակներ մարդու իրավունքների պատրվակով փորձում են միջամտել Ադրբեջանի միջազգային գործերին»։

Պայծառ մտքերը՝ ճաղերի հետևում

Նախագահ Ալիևը Նոր տարուց կարճ ժամանակ առաջ ներում շնորհեց 87 բանտարկյալի, որոնց շարքում կային 2 լրագրողներ և ժողովրդավարամետ երիտասարդական շարժման 2 անդամներ։

Սակայն կալանքի տակ գտնվող ակտիվիստների, լրագրողների ու փաստաբանների մեծ մասը մնում է ճաղերի հետևում։ Եթե մեղադրանքները հաստատվեն, նրանց ազատազրկման երկարատև ժամկետներ են սպասվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում