Լաս Վեգասում գարեջրի վերամշակված շշերից կառուցվել է աշխարհում ամենամեծ դղյակը, գրում է Fedpost-ը:
Ձեռնարկատեր-շինարար Սքոթ Մակ Քոմբսը 290 հազար ֆունտ կշռող 500 հազար գարեջրի շշերով (որոնք կոտրվել և վերամշակվել են՝ վերածվելով Greenstone կոչվող նյութի) կերտել է 30 հազար ք/մ տարածքով Moppoy royal Pavilion-ը: 1.4 մլն դոլար արժողությամբ շինության գրեթե յուրաքանչյուր տարր ստեղծված է վերամշակված ապակուց:
«Կանաչ» շինության դիզայնի հիմքում ընկած է Swarkestone Hall Pavilion-ը՝ Անգլիայում:
Դղյակում արդեն կա մարզասրահ և պահեստ: Աշտարակներից մի քանիսի ներսում հեղինակը նախատեսում է կացարաններ կառուցել:
Մակ Քոմբսն ասել է, որ «կանաչ քարից» տուն կառուցելու մտահղացումն առաջացավ, երբ ինքը տեսավ, թե որքան շատ գարեջրի շշեր են խաղատներից «ուղևորվում» քաղաքային աղբանոց:











































