Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը Marca-ի հետ զրույցում անդրադարձել է մադրիդյան ակումբում իր ցուցադրած խաղին:
«Արտերկրում կյանքը միշտ նոր ժամանակահատվածի մեկնարկ է: Սովորում ես նոր լեզու, հարմարվում ես նոր միջավայրի, նոր թիմի: Այստեղ խաղերի ժամանակ մեծ ծավալի աշխատանք եմ կատարում պաշտպանությունում:
Պաշտպանվում եմ ավելի շատ, քան նախկինում, բայց ինձ լավ եմ զգում: Այնուամենայնիվ, դեռևս լավագույն խաղս չեմ ցուցադրում «Ռեալ»-ում»,- Կրոսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կրոսը մասնակցել է 23 հանդիպման՝ խփելով 1 գոլ ու կատարելով 7 գոլային փոխանցում:







































