Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչը շուտով նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Kicker-ի տեղեկությունների համաձայն` դորտմունդյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի գործակալի հետ: Անձնական պայմանագրի ֆինանսական կողմը նույնպես կվերանայվի:
Նշենք, որ «Բորուսիա»-ի հետ Սուբոտիչի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականի հունիսին:







































