Երեկ և այսօր երկրագնդի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ: Գեոմագնիսական ցնցումների Kp ինդեքսը հասել է 6-րդ աստիճանի: Մագնիսական փոթորիկ է համարվում այն երևույթը, որը գերազանցում է այս ինդեքսի 5-րդ աստիճանը: Այս ինդեքսի առավելագույն ցուցիչն ունի 10 կետ, 5-9-րդ աստիճանները համարվում են մագնիսական փոթորիկ:
Ինչպես RIA-Novosti-ին հաղորդել է Մոսկվայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Սերգեյ Բոգաչովը, այս փոթորիկը երկրագնդի վրա կմոլեգնի այսօրվա ընթացքում և բավականին ուժեղ կլինի, քանի որ Արևի վրա նկատվել են պլազմայի մեծ արտանետումներ: