Քիչ առաջ կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: 168.am–ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Իսկապես հանդիպումը տեղի է ունեցել:
Մենք մշտապես ասել ենք, որ պետք է հարթվեն սուր անկյունները, կողմնակից ենք հարաբերությունների բարելավմանը և մեր համեստ ջանքերն ենք գործադրել այդ հաշտեցման ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ հանդիպումը վերջապես կայացել է, կոնտակտը առաջացել է և սառույցը հալվում է»,-ասել է Ա. Ռուստամյանը:








































