Ավստրալացիներ Քեյսի Դինն ու Էդվարդ Նիցը ցուցադրել են 1995թ. «Մակդոնալդսից» գնված 20-ամյա վաղեմության բուրգեր` հայտնում է The Daily Mail-ը:
Տղամարդիկ վստահ են, որ իրենց բուրգերն ամենահինն է աշխարհում: Ինչպես պատմել են ավստրալացիները, իրենք այդ բուրգերը գնել են 20 տարի առաջ դպրոցում սովորելիս:
Դեռահասները գնել են մի քանի բուրգեր ճաշի համար, սակայն դրանք այդպես էլ չեն կերել: Նրանք որոշել են պահպանել այն կատակի համար:
«Ամիսները վերածվեցին տարիների ու հիմա՝ 20 տարի անց, բուրգերն ունի այնպիսի թարմ տեսք, կարծես նոր է ու հիանալի է պահպանվել ֆիրմային փաթեթավորմամբ»,- պատմել են Դինն ու Նիցը:








































