Ֆարել Ուիլյամսը Putnam Books for Young Readers հրատարակաչատան հետ լուսանկարներով 4 գիրք հրապարակելու վերաբերյալ պայմանագիր է կնքել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Առաջինը կլինի Happy ալբոմը, որում կընդգրկվեն երջանիկ երեխաների լուսանկարներ ամբողջ աշխարհից: 250 հազար տպաքանակով գիրքը կթողարկվի սեպտեմբերի 22-ին:










































