ՌԴ-ն, ի թիվս այլ երկրների, Իրանին կոչ է անում սառեցնել ուրանի հարստացման աշխատանքները՝ լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունից հետո, թե Իրանը իր միջուկային օբյեկտներից մեկում ծրագրում է մեծացնել ուրանի հարստացման ժամանակակից ցենտրիֆուգների թիվը: Լավրովի խոսքով՝ Իրանին կոչ են արել սառեցնել աշխատանքներն այնքան ժամանակ, քանի դեռ բանակցություններն արդյունքի չեն հասել:
«Նրանք ամեն ինչ անում են երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակում: ԱԷՄԳ-ը ծանուցվել է, ներկա կգտնվի, կհետևի դրանց, սակայն կրկնում եմ՝ դա գործի լեգալ կողմն է, իսկ քաղաքական-իրավական կողմը կայանում է նրանում, որ մենք՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ բոլոր երկրների հետ, կոչ ենք արել բանակցային շրջանում սառեցնել ուրանի հարստացմանն ուղղված այդ աշխատանքները»,-ասել է Լավրովը:










































