Չարլզ Մենսոնի 27-ամյա երկրպագուհի Էֆթոն Բերթոնը, որի հետ հայտնի մարդասպանը ցանկանում էր ամուսնանալ, տվել է իր առաջին հարցազրույցը հեռուստատեսությանը, հայտնում է Inside Edition-ը:
Աղջիկը պատմել է Մենսոնի հետ իր հարաբերությունների մասին, որին «բոլորը հրեշ են համարում»:
«Այո, ես պատրաստվում եմ ամուսնանալ Չարլզ Մենսոնի հետ: Ես նրան համարում եմ աշխարհի ամենագրավիչ տղամարդը»,- ասել է Բերթոնը:
Նա նաև նշել է, որ իր ազգականները հարսանիքին չեն լինելու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ընտանիք» կոչվող մարդասպանների «կոմունայի» ղեկավարի ու Բերթոնի հարսանիքն այդպես էլ չէր կայացել:
Մենսոնը ցմահ ազատազրկման է դատապարտված 1969թ իր ընկերոջ՝ Գերի Հինմենի սպանության համար:













































