Այսօր դերասան Ջոզեֆ Գորդոն-Լյուիթը դառնում է 34 տարեկան: spletnik.ru-ն ներկայացնում է նրա լավագույն դերերը կինոյում:
Դերասանն սկսել է նկարահանվել դեռ երեխա ժամանակից: Առաջին դերերը նա խաղացել է 1980-ականների վերջին, իսկ 1995-ին արդեն ներկայացվել է կինոմրցանակի: Նրան «Սատուրն» մրցանակի են առաջադրել որպես լավագույն երիտասարդ դերասան «Հրեշտակները դաշտի եզրի մոտ» ֆիլմի համար:

1996թ. 15-ամյա Գորդոն-Լյուիթը դեր ստացավ կատակերգական ֆանտաստիկ «Երրորդ մոլորակը Արևից հետո» սերիալում:

2000-ականների սկզբին նա արդեն ռեժիսորների սիրելին էր: Մասնավորապես, նա խաղաց Գրեգ Արակիի «Խորհրդավոր մաշկ» դրամայում (2004թ.):

«Ամռան 500 օր» ֆիլմը նրա և Զոուի Դեշանելի մասնակցությամբ մեծ հաջողություն ունեցավ: Դերի համար Զոուին անգամ առաջադրվել էր «Ոսկե գլոբուսի»:

2010-ին Գորդոն-Լյուիթը նկարահանվեց Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբը» ֆիլմում:

Նույն տարում թողարկվեց նրա մասնակցությամբ ևս մեկ ֆիլմ՝ «Հեշերը»:

2011թ. լույս տեսավ ևս մեկ անսովոր ֆիլմ քաղցկեղի մասին՝ «50/50», սակայն դա ոչ թե դրամա էր, այլ իսկական կատակերգություն:

Նա ոչ միայն տաղանդավոր դերասան է, այլև ռեժիսոր, սցենարիստ:

Նրա վերջին դերերից մեկը լեգենդար «Մեղքերի քաղաքը» սիքվելի «Մեղքերի քաղաքը-2» ֆիլմն է: Հանուն այս ֆիլմի նա հրաժարվեց «Գալակտիկայի պահապաններից» ու «Գոձիլլայից»:

Գորդոն-Լյուիթի աշխատանքային գրաֆիկը եռում է, մասնավորապես, նա մարմնավորելու է Էդվարդ Սնոուդենին Օլիվեր Սթոունի ֆիլմում:








































