Wednesday, 10 06 2026
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ

ՀՀԿ-ական մարզպետներն ու ԲՀԿ-ական քաղաքապետերը շարունակում են հաշտ աշխատել

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը որևէ մտահոգվելու առիթ չի տեսնում Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի հետ աշխատելու հարցում: Բանն այն է, որ Հ. Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամ է, իսկ Դ. Հարությունյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Վերջերս, ինչպես հայտնի է, բավականին սրվել են այս երկու կուսակցությունների հարաբերությունները: Անցած շաբաթ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարություններից հետո այդ երկու կուսակցությունների անդամները միմյանց հասցեին փոխադարձ վիրավորական հայտարարություններ են հնչեցնում:

Հայտնի է, որ ԲՀԿ-ն Հայաստանում որոշ համայնքապետեր ունի: Օրինակ` Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԲՀԿ անդամ է: Ավելին` ժամանակին Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե նա «մեր թեկնածուն է»: ԲՀԿ անդամ է նաև Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Կան նաև ԲՀԿ-ական մի շարք գյուղապետեր: Եվ այս լարվածության շրջանակներում բավականին հետաքրքիր է, թե ինչպես են ընթանալու ԲՀԿ-ական այս քաղաքապետերի ու պետական վերադաս պաշտոնյաների, ասենք` մարզպետների հետ հարաբերությունները:

Ճիշտ է, քաղաքապետերն ու գյուղապետերը ընտրովի պաշոնյաներ են, և այդ առումով ի տարբերություն նշանակովի պաշտոնյաների` համարվում են որոշակիորեն անկախ, բայց Հայաստանում գոյություն ունեցող իրականությունը բոլորովին այլ է: Հայաստանում մարզպետը համարվում է քաղաքապետերի վերադասը: Եվ թե՛ քաղաքական, թե՛ պաշտոնական հարցերում պետք է որոշակի զիջումների գնալ ղեկավարներին, ովքեր այլ կուսակցության անդամ են: «Ժամանակը» երեկ փորձեց վերը նշված մարզերի ղեկավարներից պարզել, թե այս լարված իրավիճակում իրենք ինչպես են շարունակելու իրենց աշխատանքային հարաբերությունները:

ԲՀԿ-ական քաղաքապետերի հետ ընդհանրապես հնարավոր չեղավ կապ հաստատել: Առայժմ հնարավոր եղավ հեռախոսազրույց ունենալ Վայոց ձորի և Տավուշի մարզպետներ Հարություն Սարգսյանի և Հովիկ Աբովյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք «չեն մտածում ուժային որևէ բան կիրառել»: Հիշեցնենք, որ մարզում Իջևանի քաղաքապետը ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանն է: Արդյոք Հ. Աբովյանը Ս. Սարգսյանի հայտարարություններից հետո կարո՞ղ է նույն աշխատելաոճը պահպանել ԲՀԿ-ական քաղաքապետի հետ, թե՞ այս հարաբերություններում նույնպես որոշակի սրացումներ են սպասում, ինչպես անցած շաբաթ դա տեղի ունեցավ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: «Եկեք չկանխատեսենք, թե ինչ կարող են անել, ինչ կարող է չլինել: Մենք միմյանց աշխատանքը չենք խոչընդոտում, քանի որ մեր բոլոր գործառույթները հստակեցված են», – ասաց Հ. Աբովյանը:

Հայտնի է, որ Տավուշի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզերից է: Ոչ իշխանական եռյակը` ԲՀԿ-ի հետ միասին Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո արդեն պատրաստվում է հանրահավաք ու զանգվածային այլ միջոցառումներ անցկացնել: Հ. Աբովյանը չունի՞ մտավախություն, որ գործընթացների ակտիվացման արդյունքում Վ. Ղալումյանի օգնությամբ իր մարզի դժգոհ բնակչությունը կհամախմբվի ոչ իշխանական ուժերի շուրջ, կմասնակցի մարզային ու մայրաքաղաքային հանրահավաքներին: «Մեր մարզն այնքան էլ քաղաքականացված չէ: Եթե տիրապետում եք տեղեկատվությանը, մեր մարզից ընդամենը 58 հոգի են ներկա եղել աշնան այն հանրահավաքին, որի դեպքում ասում էին, թե երեսուն հազար մարդ է հավաքվել»,- պատասխանեց Հ. Աբովյանը:

Առայժմ մտահոգվելու խնդիր չի տեսնում նաև Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Վերջինս վստահեցրեց, թե իր կուսակից ղեկավարներն իրեն չեն հանձնարարել խոչընդոտել Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանի գործունեությունը: «Նա համայնքի ղեկավար է, մենք իրար հետ աշխատում ենք, ինչ խնդիր պետք է առաջանա: Նա որպես քաղաքապետ աշխատելու է իր իրավունքների ու լիազորությունների մեջ, ես որպես մարզպետ՝ իմ իրավունքների ու լիազորությունների մեջ: Իսկ կուսակցական գործունեության դեպքում էլ մենք մեր կուսակցության գործունեությամբ ենք զբաղվելու, իրենք՝ իրենց»,- ասաց Հ. Սարգսյանը: Իսկ հանրահավաքներ կամ բողոքի այլ ակցիաներ անցկացնելու դեպքում էլ նա ավելացրեց, որ «որևէ մեկը որևէ մեկին չի կարող կանգնեցնել: «Կամ եթե ցանկություն չունենան գնալ հանրահավաքի, չենք կարող ստիպել, որ գնան»,- ասաց Հ. Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում