Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 9-10-ը կկայանա Սևծովյան ավազանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունների առաջին համագործակցության CONNECT ֆորումը:
Ֆորումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Սևծովյան ավազանի առևտրի և ներդրումների ծրագրի կողմից (UNDP BSTIP) և իրենից ներկայացնում է B2B միջոցառում: Ֆորումին կմասնակցեն մոտ 100 ընկերություններ 12 երկրներից (Հայաստան, Ռումինիա, Բուլղարիա, Վրաստան, Ադրբեջան, Հունաստան, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա, Մոլդովա, Ալբանիա):