Շիաների «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Սայեդ Հասան Նասրուլան հայտարարել է, որ խմբավորման անդամներն Իրաքի տարածքում պայքար են մղում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ, փոխանցում է Agence France-Presse-ը:
«Միգուցե մենք նախկինում չենք խոսել Իրաքի մասին, սակայն երկրի տարածքում են գտնվում սահմանափակ թվով մեր ներկայացուցիչները»,- ասել է նա:
Նա կոչ է արել բոլորին միանալ խմբավորմանը և Իրաքում կամ ցանկացած այլ տեղ պայքարել ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ:











































