Մեծ Բրիտանիայում առաջարկել են ստեղծել առցանց դատարաններ՝ Ebay-ի օրինակով իրավաբանական վեճերի լուծման համար։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Դատավորները կզբաղվեն մինչև 25 հազար ֆունտ ստերլինգին առնչվող հայցերով՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն հեռախոսային լսումներ։ Այսպիսով՝ հայցվորները և պատասխանողները ստիպված չեն լինի հայտնվել դատարանի դահլիճում ցուցմունքներ տալու համար։
Երկրի արդարադատության նախարարությունը ողջունել է գաղափարը։ Նշվում է, որ թագավորության բյուջեում դատական համակարգի հատկացումները վերջին 5 տարիներին նվազել են 27 տոկոսով, իսկ հաջորդ ֆինանսական տարում ծրագրվում է ևս 10 տոկոսով կրճատում։












































