Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն նույն ռեժիմի տարբեր կողմերն են, մենք այնտեղ անելիք չունենք՝ եթե անգամ կա նախագահի հրաժարականի պահանջ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե առաջիկայում կլինեն արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով հանրահավաքներ: Հիմնադիր խորհրդարանն իրեն այս գործընթացներում որևէ կերպ պատկերացնո՞ւմ է:

Ես հիմա իրավասու չեմ խոսել Հիմնադիր խորհրդարանի անունից, որովհետև այդ մասով մենք քննարկում և նիստ չենք ունեցել: Բայց ես կարող եմ իմ կարծիքն ասել որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր. մեր ֆորմատի մեջ չի մտնում ԲՀԿ կարգի ֆինանսական կառույցի հետ որևէ միջոցառում անցկացնել, եթե նույնիսկ դա վերաբերում է Սերժ Սարգսյանի պահանջին: Արդյունքում մեկ է՝ ռեժիմի առումով ոչինչ չի փոխվելու, որովհետև իրենք նույն ռեժիմի տարբեր կողմերն են: Այլ հարց է, որ այս օրերին իրենք ինչ-որ բան իրար մեջ չեն կիսել, մենք չենք պատրաստվում դա վերածել մեծ խնդրի:

Մեր ֆորմատն ուրիշ է՝ մենք ազգային-ազատագրական պայքար ենք պատկերացնում, որովհետև մենք գաղութացված ենք, և գաղութացումից դուրս գալու համար պետք է ազգային-ազատագրական պայքար և ոչ միայն իշխանափոխություն: Իսկ Սարգսյան-Ծառուկյան հակամարտության մեջ ազգային-ազատագրական պայքարի տարր անգամ չկա՝ ընդամենը անձերի փոփոխության խնդիր է դրված: Ընդ որում՝ երկու բևեռներն էլ անվերապահ ենթարկվում են գլխավոր գաղութարարին՝ Ռուսաստանին: Գուցե կփոխվեն դերակատարները, բայց ոչ երկրի ֆորման:

Կարծում եք՝ այդ սուր քննադատությունները պայմանավորված են միայն նրանով, որ ինչպես Դուք ասացիք՝ ինչոր բան իրար մեջ չե՞ն կիսել:

– Ես կխնդրեի՝ նայեիք այդ հայտարարությունների ժամանակացույցին: Դրանք տեղի ունեցան Ծառուկյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո: Նա այնտեղ հանդիպումներ ունեցավ Քոչարյանի և ռուս պաշտոնյաների հետ: Իշխանությունները միանգամից ջղաձգվեցին՝ մտածելով, որ գուցե դավադրություն է տեղի ունեցել իրենց դեմ, և պետք է միանգամից չեզոքացնել այսօրվա հիմնական հակառակորդին, որի միջոցով,- համենայնդեպս հանրապետականներն այդպես են մտածում,- Ռուսաստանն ուզում է հեռացնել Սերժ Սարգսյանին: Չնայած ես չեմ կարծում. եթե Պուտինն ուզենար Սերժ Սարգսյանին հեռացնել, ապա ընդամենը մեկ զանգով դա կաներ: Բայց քանի որ այնտեղ խմորումների կասկածանք կա, կարծում եմ՝ հանրապետականների ջղաձգումներն այս կոնտեքստի մեջ են:

Մինչև հիմա Մոսկվան կարծես նախընտրել և ինչոր չափի աջակցություն է ցույց տվել իշխանություններին, կարծում եք՝ ինչոր փուլում կարո՞ղ է օգնել:

Դուք սկզբից ճիշտ ասացիք՝ Մոսկվան աջակցում է իշխանություններին, բայց մի մոռացեք, որ «Բարգավաճը» նույնպես իշխանություն է: Եռյակը, բացի «Ժառանգությունից», անվերապահ իր ծառայությունն է առաջարկել Մոսկվային, Մոսկվային էլ հիմա առաձնապես միևնույն է, թե ինչ կառավարիչ կլինի՝ գուցե մեկը, ով մի քիչ ավելի ադեկվատ է, քան Սերժ Սարգսյանը, ով վաղուց արդեն իրավիճակին չի տիրապետում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում