Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուների պաշտոնական կայքի կողմից ճանաչվել է 2013/2014 մրցաշրջանում Մոսկվայի «Սպարտակ»-ի լավագույն ֆուտբոլիստ:
Մեր հարձակվողն արժանացել է «Ոսկե վարազ» մրցանակին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:











































