Լիվերպուլյան քառյակի լեգենդ Փոլ Մաքքարթնին Սուրբ Վալենտինի օրը Նյու Յորքի Irving Plaza-ում հանդես է եկել անակնկալ շոուով՝ հայտնում էTime-ը։
Մոտ 2 ժամ տևած շոուի ժամանակ նա կատարել է Բիթլզի հայտնի երգերը։
Սրահի պատշգամբում եղել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Մերիլ Սթրիփը, Թոմ Հենքսը, Էմմա Սթոունը, Բրեդլի Կուպերը, Լեոնարդո դի Կապրիոն, Օլիվիա Ուայլդը և այլք։
People-ի խոսնակ Ջուլի Ֆերինը, ով ներկա է եղել միջոցառմանը, մեծ խանդավառությամբ հայտնել է, որ My Valentine կատարման ժամանակ առաստաղից վարդի թերթիկներ են թափվել ներկաների վրա։ «Նման փոքր սրահում Փոլ Մաքքարթնիին տեսնելն իսկապես հաճույք է: Նրանից ընդամենը 30 ոտնաչափ հեռու… Դա սյուրռեալիստական պահ էր»,- ասել է նա։













































