Սիրիայում ՆԱՏՕ-ի դերը ռազմական գործողություններում դեռևս ոչ ոք չի քննարկել՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Դեռևս ոչ ոք չի քննարկում Սիրիայում ՆԱՏՕ-ի ռազմական դերը։ Դաշինքի այս կամ այն երկիրը մասնակցում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի գործողություններին, ինչ-որ մեկը մարդասիրական օգնություն է ցուցաբերում, ինչ-որ մեկն ապահովում է ուսումնական նախապատրաստություն և այլն»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Kommersant-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ իրաքյան կառավարության կողմից եղել է հայց, որպեսզի ՆԱՏՕ-ն օգնի բարեփոխումներ անցկացնել պաշտպանական ներուժի ամրապնդման համար։
«Դրանից բացի՝ ՆԱՏՕ-ն ակտիվորեն պայքարում է ահաբեկչության դեմ։ Մենք զբաղվում ենք օտարերկրացի գրոհայինների մասին տեղեկատվության փոխանակմամբ, փորձում կայունացնել իրավիճակը տարածաշրջանում. դա հատկապես վերաբերում է Հորդանանին։ Բացի այդ, մենք ներդրում ենք անում Թուրքիայի պաշտպանության ապահովման գործում»,- հավելել է Ստոլտենբերգը։








































