Անգլիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացան մի քանի հանդիպումներ: Մասնավորապես, Լոնդոնի դերբիում «Ֆուլհեմ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վեսթ Հեմ»-ին, իսկ ահա «Էվերթոն»-ը ընդունել էր «Վեսթ Բրոմվիչ»-ին:
Երկու դեպքերում էլ ավելի հաջողակ գտնվեցին դաշտի տերերը: «Ֆուլհեմ»-ը կարողացավ տիրել նախաձեռնությանն ու մրցակցի դարպասն ուղարկել 3 գնդակ՝ սեփականն ընդունելով միայն մեկը:
«Էվերթոն»-ն էլ իր հերթին կարողացավ Լեյթոն Բեյնսի ջանքերով երկու գոլ խփել ու հաղթանակ տանել բարդ մրցավեճում՝ վաստակելով հերթական երեք միավորները:
«Ֆուլհեմ» – «Վեսթ Հեմ»՝ 3:1
Գոլերը՝ Բերբատով, 10՛, Ռոդալեգա, 49՛, Օ՛Բրայան, 90՛, ԻԳ – Նոլան, 48՛
HQ – Fulham vs West Ham 3:1 GOALS HIGLHIGHTS by UCL2410
«Էվերթոն» – «Վեսթ Բրոմվիչ»՝ 2:1
Գոլերը՝ Բեյնս, 29՛, 45՛ – 11մ – Լոնգ, 65՛
Everton-West Bromwich 2-1 Highlights All Goals by marcoxxx46






































