Փայտե կոշիկները հաճախ ասոցացվում են ծանրության, կոպտության և անհարմարավետության հետ: Սակայն Ֆինլանդիայում բնակվող դիզայներ Մարիտա Հուրինայնեն որոշել է կոտրել այդ կարծրատիպը՝ ստեղծելով կաշվի և գործվածքի հետ համադրված փայտե կոշիկների հավաքածու: Այս մասին գրում է Novate.ru-ն: Յուրօրինակ բարձրակրունկ կոշիկները ստացել են Wave անվանումը:
Մարիտայի ստեղծած բարձրակրունկ կոշիկները հիշեցնում են ծովային ալիքներ և արդեն նվաճել են նորաձևության շատ սիրահարների սրտերը:
Դիզայները ցանկացել է ապացուցել, որ փայտե կոշիկները նույնպես կարող են լինել թեթև և հարմարավետ:














































