Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Շախտյոր»-«Բավարիա» խաղի վերաբերյալ: «Շախտյոր»-ի մամլո ծառայությունը զրուցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ:
«Ես հետևում եմ «Շախտյոր»-ի խաղերին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային արենայում: Վստահ եմ, որ Միրչա Լուչեսկուի սաները ունեն բոլոր հնարավորությունները` մյունխենցիներին հաղթելու համար: «Շախտյոր»-ը գերազանց թիմ է, որտեղ խաղում են հիանալի ֆուտբոլիստներ: Եթե ուկրաինական թիմը խաղա այնպես, ինչպես կարող է, ապա մյունխենցիները շատ խնդիրներ կունենան:
Ամեն դեպքում, «Բավարիա»-ն մնում է «Բավարիա»: Այն շատ անկանխատեսելի թիմ է: Նախապես չես կարող ասել, թե ինչ սխեմայով կգործեն նրանք, քանի որ այդ թիմում հանդես եկող բոլոր 22 ֆուտբոլիստները հավասարազոր են: Ինչ վերաբերում է Նոյերին, ապա նա աշխարհի հզորագույն ֆուտբոլիստներից է: Բայց առաջին հերթին նա մարդ է, ինպես մենք` բոլորս:
«Շախտյոր»-ից հարձակվողական ֆուտբոլ եմ ակնկալում: Այդ թիմը չի սիրում թիվ 2 լինել: Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Մխիթարյանը:







































