ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտնում է, որ երկրի տնտեսությունը 2012 թ. վերջին եռամսյակում 0,1 %-ով կրճատվել է:
Պատճառներից մեկն, ըստ փորձագետների, բյուջետային ծախսերի, հատկապես՝ պաշտպանության ոլորտում, կրճատումն է:
Միևնույն ժամանակ հուսադրող տվյալներ են հայտնում այս տարի անշարժ գույքի ոլորտի, ինչպես նաև աշխատատեղերի թվի մեծացման հետ կապված: