Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչի շրջապատից աղբյուրը պնդում է, որ դերասանը մտադիր է իր սիրելիի՝ Սոֆի Հանթերի հետ ամուսնանալ այսօր՝ Սիրահարների օրը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նշվում է, որ հարսանեկան արարողությունը կանցկացվի զույգի հարազատների և մտերիմների շրջանակում՝ Ուայթ կղզում (Անգլիայի հարավ-արևելք):
Ենթադրաբար, տոնակատարությունը կշարունակվի ամբողջ հանգստյան օրերի ընթացքում, որից հետո Քամբերբեթչը կվերադառնա նկարահանման հրապարակում աշխատանքին:













































