Ինչպես տեղեկացնում է Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքը, «Շանհայ Շենհուա»-ի հարձակվող Նիկոլյա Անելկան այսօր հաջողությամբ բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենթուս»-ի հետ:
Ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն երեկոյան կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախկինում տեղեկացրել էինք, որ ֆրանսիացին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործող պայմանագիր է կնքելու «Յուվե»-ի հետ:








































