Google-ը փորձում է արգելափակել որոնման «ապօրինի» արդյունքների հետաքննությունը, գրում է Gazeta.ru-ն: Ընկերությունը խնդրանքով դիմել է ԱՄՆ շրջանային դատավոր Հենրի Վինգեյթին` խնդրելով արգելափակել Միսիսիպի նահանգի գլխավոր դատախազ Ջիմ Հուդի հետաքննությունը: Հետաքննության նպատակը որոնման արդյունքում արգելված ապրանքների և ապօրինի վարքագծի «ի ցույց դրվելը» ապօրինի ճանաչելն է:
Դատախազի կարծիքով` օրինակ` այնպիսի հարցումներ, ինչպիսիք են`«ինչպես գնել օքսիդիոն» և նմանատիպ «ապօրինի» տեսագրությունների առաջարկումը ընկերության գործունեությունը Միսիսիպի նահանգի սպառողների պաշտպանության մասին օրենքներին հակասող են դարձնում:
Google-ն էլ իր հերթին հղում է անում 1996-ին ընդունված դաշնային օրենքին, որը համացանցային ընկերությունները պաշտպանում է երրորդ կողմի ոչ օրինական գործողություններից:









































