Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Եթե հոգևոր պատերազմում տանուլ տվեցիր, մնացած բոլոր պատերազմներում տանուլ ես տվել

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը երկար տարիներ զբաղվում է խազերի վերծանությամբ, ինչի արդյունքում գտել է խազերի վերծանման բանալին:


Նրա խոսքերով, քսան տարի էլ Կոմիտասն է զբաղվել խազերի վերծանությամբ և գտել խազերի վերծանման պարզ ձևը: 80 տարի շարունակ այդ խազերի բանալին կորած էր համարվում, այնինչ երկարամյա աշխատանքից հետո 2000 թվականին կոմիտասագետը Կոմիտասի արխիվից հավաքել և հրատարակել է խազերի բանալին և վերածնված մի քանի շարական: Վերջերս Կոմիտասի 12 շարականների մշակումներով Սաղմոսավանքում Հայաստանի պետական կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, համերգ է կազմակերպել: Այդ ձայնագրությունները հայերեն և անգլերեն փոքրիկ գրքույկով, ձայնասկավառակով առաջիկա 3-4 ամիսների ընթացքում կներկայացվեն հանրությանը:


– Պարոն Շահնազարյան, վերջին շրջանում Կոմիտասի նկատմամբ մի տեսակ վերաբերմունք է փոխվել, տարբեր միջոցառումների տեսքով մենք տեսնում ենք Կոմիտասի վերարժևորում: Ըստ էության, այսպես մենք Կոմիտասի վերաիմաստավորման հա՞րցն ենք դնում, դաշտում երաժշտական մեծ բացը լրացնելո՞ւ խնդիր ունենք:


– Այստեղ մի քանի պատճառ կա. մեկն այն է, որ այդ մասին շատ խոսեցինք, նկարահանումներ եղան, Կոմիտասի մասին հաղորդումներ տարածվեցին, մուլտիմեդիան եղավ, որը հիմա պետք է տարածվի Գարեգին Չուքասզյանի ղեկավարությամբ (ամբողջ Կոմիտասը համակարգչային մուլտիմեդիայի մեջ), Կոմիտասի մասին պատմող ամեն մի տեղեկություն կա, որ, օրինակ, ՆԱՏՕ-ի ռազմական նավատորմի նվագախումբն է Կոմիտաս նվագում և այլն: Բայց մյուսն այն է, որ մեր ժողովուրդը միշտ սիրել է և հիմա էլ սիրում է Կոմիտաս: Պարզապես թյուրիմացություն է եղել, հեռուստաալիքները տարածում էին, թե իբր պահանջարկ չկա, բայց միշտ պահանջարկ եղել է, միշտ մեր ժողովուրդը սիրել է Կոմիտաս, և Կոմիտասին ժողովուրդն է իր սրտում պահել, մեծարել, ոչ թե ակադեմիական շրջանակները: Նույնիսկ եթե այսօր պետությունը, ոչ ոք ոչինչ չանի, նույնիսկ եթե Կոմիտասի ձեռագրերն էլ, հատորներն էլ չլինեն, ժողովրդի մեջ հաստատ կգտնվի մեկը, որ Կոմիտասի երգերից կիմանա, այսինքն` Կոմիտասն ապրում է ժողովրդի մեջ, բայց գլխավոր պատճառն այն է, որ մեր հազարամյակների մշակույթը շատ մեծ կորուստներ է կրել, մեր ամբողջ մշակույթը ոչնչացվել է, բայց միայն երաժշտությունն է, որ համապարփակ ձևով, հազարամյակների միջոցով Կոմիտասի շնորհիվ պահպանվել է: Այսինքն` հայ մշակույթը անհիշելի ժամանակներից երաժշտական լեզվով ամբողջական պահպանված ունենք նրա շնորհիվ: Ինչպես Սևակը, Չարենցն էին ասում` Կոմիտասի նման համապարփակ մեծություն չկա, նա առաջինն է: Այսինքն` Կոմիտասը Արևելյան և Արևմտյան Հայաստանի ամբողջ հազարամյակների ժողովրդական երաժշտությունն է, պրոֆեսիոնալ, տարածության առումով ամենալայնն է, ժամանակի առումով ամենամեծն է: Ձեր նշած ներկայիս աշխուժությունն էլ արդյունք չի տալիս, որովհետև հեռուստատեսությամբ որոշ ալիքներ շարունակում են պրոպագանդել թուրքական երաժշտությունը, և չես իմանում` որտեղի՞ց են ֆինանսավորվում, սա ի՞նչ շահագրգռվածություն է, որ արդեն երկար տարիներ հետևողականորեն փորձ է արվում նոր սերնդի մեջ ներարկել: Իսկ ժողովուրդն ունի ենթագիտակցություն և զգում է` ինչը կարող է իրեն փրկել այդ վիճակից, որ ինքն իրեն նմանվի, իր դիմագիծը, իր ինքնությունը գտնի: Իսկ ինչո՞ւ միայն Կոմիտասը կկարողանա… որովհետև մարդու վրա ազդելու ամենակարճ, հեշտ միջոցը երաժշտությունն է. բավական է լսի, ականջիցդ մտնում է և ապրում ենթագիտակցության մեջ, դա ամենահեշտ ձևն է: Վատ երգը, սակայն, նույնքան վտանգավոր է, նոր սերունդը չի հասկանում, միացնում, անկախ իրենից լսում է, և դա սկսում է իր հոգին փոխել: Մենք ամենահեշտ և ազդեցիկ ճանապարհն ենք ընտրել` վերցրել ենք Կոմիտասից հինգ պարզ երգ, անունը դրել «Անտիվիրուս», անվճար բաժանելու ենք դեղատներին, և դա պատահական չէ, քանի որ երաժշտությունը նաև առողջության հետ է կապված: Ճիշտ ռիթմով երաժշտությունը մարմինը ներդաշնակ վիճակի է բերում, փոխարենը` վատ աղմուկը քայքայում է օրգանիզմը:


– Հիմա այս համընդհանուր վիրուսի դեմ «Անտիվիրուսը», ի՞նչ եք կարծում, կփրկի՞:


– Այո՛, մենք տեսանք, որ քննադատությունը չի օգնում, այսինքն` եթե դու անընդհատ բողոքում ես, քննադատում, դրանով կշարունակվի հինը, դրա համար պետք է բերել լավը, ճիշտը, տարածել, և արդեն մեծ փոփոխություն կառաջացնի: Եվ մենք բոլոր միջոցներով ենք տարածելու: Սա մշակութային պատերազմ է, որովհետև եթե մշակութային, հոգևոր պատերազմում տանուլ տվեցիր, նշանակում է մնացած բոլոր պատերազմներում տանուլ ես տվել:


– Մի՞թե այս պահի դրությամբ տանուլ չենք տվել:


– Ո՛չ, որովհետև մեր ժողովուրդը շատ է սիրում իր մշակույթը, բայց պրոպագանդայի միջոցներն ամեն ինչ անում են, որ այդ ինքնությունը խաթարեն: Պետք է միլիոններ ծախսել, որ մարդկանց սուտը համոզես, պարտադրես: Իսկ Կոմիտասի այս հինգ երգերը բոլորի արյան մեջ կան, բոլորի ներսում նստած են, պարզապես պետք է մի քիչ իմպուլս, և այն կարթնանա: Մենք անգամ չենք էլ սովորեցնելու, պարզապես հիշեցնելու ենք դրանք: Մարդիկ շատ արագ են սովորում, քանի որ իրենց արյան մեջ է, և շատ հեշտ սովորում են ու զարմանում: Բայց, օրինակ` Հոյ Նազան իմ յարը, Իմ չինարի յարը, Արև, արև եկ, եկ, զիզի քարին վեր եկ, Կռունկ ուստի կուգաս, Սոնա յար և այլն, գրեթե բոլորը գիտեն:


– Այս հիվանդությանն այդ աշխույժ երգերը կօգնե՞ն:


– Այո՛, Կոմիտասի երգերը, որովհետև սրանք բնական երգեր են, արհեստական չեն, բնական երգը բնության բջիջի նման է: Երբ Կոմիտասը Պոլիս գնաց, մեկ ամիս հետո ամբողջ Պոլիսը «Սոնա յար» էր երգում, նա հեղափոխություն արեց:


– Սա մշակութային հեղափոխությո՞ւն է:


– Այո՛, սա խոշոր մշակութային հեղափոխություն է, և բոլորը դա գիտակցում են, որ սա գործող է, և գտնված է պարզ ձևը, որովհետև մեր ժողովրդին քարոզել` հայրենասեր եղիր, աբսուրդ է, ժողովուրդը չի լսի այդ քարոզը, և Կոմիտասն էլ ասում էր, որ ժողովուրդը քարոզ չի հասկանում, իրեն մի քարոզեք, մեկ հասկացված անկեղծ ճառը հազար ճառ արժե: Գերմանացիները 1800-ականներին, որպեսզի ազգային ինքնությունը հաստատեն, երաժշտությունն ընտրեցին, այս միջոցով պետք է ազգը կրթենք:


– Դուք նշեցիք, որ ադրբեջանական, թուրքական երգերը մեզանում պատվիրվում են: Սա պատվե՞ր է, թե՞ պարզապես հասարակության ճաշակը:


– Ո՛չ, սա հասարակության ճաշակը չէ, ժողովուրդը հոգնել է հեռուստատեսությամբ հնչող երաժշտությունից: Այսօր բոլորն ասում են` այս երգերից, աստղերից հոգնել ենք: Բայց իրենք համառորեն շարունակում են ցուցադրել: Նշանակում է` Թուրքիան գաղտնի ֆինանսավորում է: Սա միշտ եմ ասում, որ երաժշտական հարց չէ, այլ` ազգային անվտանգության: Ազգային անվտանգությունը չպետք է թույլ տա, որ մեր սահմանը ներխուժի և գրավի թուրքը, սա մեր հոգու սահմանն է: Մենք ունենք երկու սահման` հողի` տարածքային սահման, և հոգևոր սահման: Եվ երբ թուրքը Եղեռն էր իրականացնում, երկու ուղղությամբ էր անում` մեկը ժողովրդի ֆիզիկական ոչնչացում և հողի գրավում, և երկրորդ` հոգևոր սահմանի գրավում, այրում էր գրքերը, ոչնչացնում մշակույթը: Իսկ հիմա գումարներ են ծախսում նոր սերնդին պրոպագանդելու հոգևոր սահմանը Թուրքիայի կողմից գրավել տալով: Եթե պետությունը լրտես է բռնում, դատում եք, այնինչ այդ լրտեսի արածը զրո է այն բանի մոտ, ինչ անում են այսօր բացահայտ նոր սերնդի հետ: Սա դիվերսիա է: Տեսեք, «Հ2»-ը շարունակում է այդ թուրքական երաժշտությունը հաղորդել: Մենք այս ամենի դեմն առնելու համար սկավառակները կտարածենք նաև Հայաստանի շրջաններում, հազարներով կբաժանենք, անգամ այդ երգերը բջջային կապի օպերատորների կողմից հեռախոսների մեջ կտեղադրվեն, տաքսիների մեջ կհնչեն: Հետո որոշել ենք իրականացնել Կոմիտասի օրորոցային ձայնասկավառակը և տարածել ծննդատներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում