Սաուդցի երկու կին վարորդներ, ովքեր ձերբակալվել են մեքենա վարելու արգելքի դեմ բողոքի համար, ազատ են արձակվել 70-օրյա կալանքից հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ակտիվիստները ձերբակալվել էին կին վարորդների համար կանոնների մեղմացմանն ուղղված ակցիայի անցկացման ընթացքում։
Նրանց կալանքը հասարակության ու իրավապաշտպանների անհանգստությունն էր առաջացրել այն բանից հետո, երբ գործը փոխանցվել էր ահաբեկչական գործերը քննող դատարան։
Սաուդյան Արաբիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ կանանց պաշտոնապես արգելված է ղեկին նստելը։








































