Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպել է ու զրույց ունեցել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտաքին և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ:
Նրանք արծարծել են մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակեցին աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների մասին, անդրադարձան փոփոխվող աշխարհում երկու երկրների տեղի ու դերի ճշտորոշման հրամայականին:











































