«Ֆորմուլա-1»-ի «Ֆերարի» թիմը պաշտոնապես հայտարարել է, որ իրենց նոր բոլիդը՝ նախատեսված նոր մրցաշրջանի համար, կրելու է F138 անունը:
Հատկանշական է, որ սա 59-րդ մեքենան է, որ «Ֆերարի»-ն պատրաստում է «Ֆորմուլա-1»-ի համար:
Հիշեցնենք, որ թիմը նոր բոլիդը ներկայացնելու է փետրվարի 1-ին Մարանելոյում գտնվող բազայում: