ԵՄ շտաբ գրասենյակների արհմիությունների աշխատակիցները կոչ են արել փետրվարի 5-ին գործադուլ անցկացնել,- հաղորդում է «Եվրոօբսերվեր» պարբերականը:
Երեք արհմիութենական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են Եվրամիության մի քանի տասնյակ հազար աշխատակիցների, հանդես են գալիս ԵՄ վարչական-ֆինանսային ծախսերը 15 միլիարդ եվրոյով կրճատելու դեմ:
Գործադուլը նախատեսում են սկսել Եվրամիության գագաթնաժողովից երկու օր առաջ, որը նշանակված է փետրվարի 7-ին Բրյուսելում:









































