Մալիացի 23-ամյա հարձակվող Յամադոու Կեյտան 1.5 տարվա պայմանագիր է կնքել Երևանի «Արարատ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է «Արարատ»-ի պաշտոնական էջը Vkontakte կայքում: Նախկինում «Արարատ»-ը հայտարարել էր, որ թիմին միանալու է այլազգի ֆուտբոլիստ:
Կեյտան հանդես էր գալիս «Գանձասար»-ի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով չորս գոլի հեղինակ:
«Գանձասար»-ում նա հանդես է եկել 2011/12թթ., իսկ մինչև այդ խաղում էր Դնեպրոպետրովսկի «Դնեպր»-ում:
Հաղորդման համաձայն՝ «Արարատ»-ը կարող է ևս մեկ կենտրոնական կիսապաշտպանի իրավունքներ ձեռք բերել:








































