Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռևս մեկ օր առաջ հերքում էր Դևիդ Բեքհեմի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Սակայն այսօր արդեն մասնագետը չի բացառում, որ 37-ամյա ֆուտբոլիստը, հնարավոր է, լոնդոնյան ակումբի խաղացող դառնա:
«Դևիդը հիանալի օրինակ է մեր թիմի ֆուտբոլիստների համար: Նա ցուցադրում է բոլորին, թե ինչ է իսկական վարպետությունը:
Իհարկե, եթե մեզ հնարավորություն ընձեռվի Բեքհեմի հետ պայմանագիր ստորագրել, առանց երկար մտորելու կանենք դա: Մնում է միայն, որ Դևիդը ցանկություն հայտնի շարունակելու իր կարիերան մեր ակումբում: Նրա նման անձնավորությունն ավելորդ չի լինի աշխարհի և ոչ մի ակումբում»,- The Telegraph-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:











































