Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 19 ֆուտբոլիստի է հայտավորել կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունենալու Արքայական գավաթի կիսաեզրափակիչի շրջանակներում: Այն մեկնարկելու է 23:55-ին:
Դարպասապահներ. Ադան, Դիեգո Լոպես, Խեսուս.
Պաշտպաններ. Արբելոա, Մարսելո, Ալբիոլ, Վարան, Կարվալյու.
Կիսապաշտպաններ. Մոդրիչ, Ալոնսո, Խեդիրա, Օզիլ, Կակա, Կալյեխոն, Էսյեն.
Հարձակվողներ. Ռոնալդու, Բենզեմա, Իգուաին, Մորատա:









































