Ցուցահանդեսների և հիշարժան միջոցառումների մի ամբողջ շարք է տեղի ունենում Գերմանիայում այս օրերի ընթացքում՝ նվիրված նացիստների զոհերի հիշատակին և իշխանությանը Ադոլֆ Հիտլերի գալու տարելիցին:
Ուղիղ 80 տարի առաջ հունվարի 30-ին Գերմանիայի նախագահ Պաուլ ֆոն Հիդենբուրգը նշանակել է Հիտլերին ռեյխսկանցլեր՝ նրան հանձնարարելով նախարարների կաբինետի ձևավորումը:
2013 թվականը դարձել է Բեռլինի համար թեմատիկ և անցնում է «Ավերված բազմազանություն» լոզունգի ներքո: Այդ մշակութային նախագծի կազմակերպիչները ցանկացել են նշել հիմնական ժողովրդավարական արժեքների փխրունությունը և կարևորությունը: