2008թ. լուծարված Spice Girls խմբի երկրպագուները հաճելիորեն զարմացել են, երբ անսպասելիորեն համացանցում են հայտնվել խմբի վերջին Forever ալբոմոմ չներառված մի քանի երգ: Այս մասին հայտնում է Vulture-ը:
Լրագրողները ենթադրում են, որ անհայտ անձանց տեղադրած՝ Spice Girls-ի Pain Proof, A Day in Your Life և If It’s Lovin’ on Your Mind երգերը դեմո-ձայնագրություններ են, որոնք պետք է ընդգրկվեին խմբի երրորդ ալբոմում, սակայն ինչ-որ պատճառով այդ ալբոմում չեն ներառվել: Այս գործերը ձայնագրված են առանց երգչուհի Ջերի Հոլիուելի մասնակցության, ով Forever սկավառակի թողարկումից ոչ շատ առաջ լքել է խումբը:
Միաժամանակ համացանցում հրապարակված թրեքներից մեկը՝ Right Back at Ya-ն կա Spice Girls-ի վերջին ալբոմում, բայց փոքր-ինչ այլ դաշնակում ունի: Spice Girls-ի նախկին անդամներն իրենց դեմո-երգերի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեն արել: Իսկ խմբի երկրպագուներն արդեն հասցրել են խմբի չթողարկված երգերը հրապարակել YouTube-ում:
http://youtu.be/Gh9EJgITwZQ
http://youtu.be/EJeRrdGLcjc
http://youtu.be/pzm1xPw1wqU
http://youtu.be/zBnJQw_rSlE








































