«Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիմ Շերվուդը կարող է գլխավորել «Ասթոն Վիլա»-ն: Պոլ Լամպբերտի հրաժարականից հետո թիմը մնացել է առանց գլխավոր մարզչի:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն` բիրհինգեմյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի ևս մեկ հավակնորդ է Յուրգեն Կլինսմանը,ով այժմ մարզում է ԱՄՆ-ի հավաքականը:
Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլա»-ն ներկայումս գտնվում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում:







































